ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել
Եվրոպան առայժմ ի վիճակի չԷ հավաստելու Իրանի պատվիրակության հետ այս շաբաթ Բրուսելում հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման նպատակով: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Նրա հայտարարությունը հեռարձակվել Է առցանց:
«Մենք հաստատում չունենք, բայց ես տրամդրված եմ լավատեսորեն»,- ասել Է Բորելը լրագրողներին՝ պատասխանաելով այս շաբաթվա վերջին Բելգիայի մայրաքաղաքում Իրանի պատվիրակության հետ բանակցությունների մասին հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ