Կվերակառուցվի Լիճք համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։
Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 210 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 147 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 63 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը վերակառուցել պոլիէթիլենային խողովակներով, շուրջ 1 կիլոմետր 600 մետր երկարությամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում ջրատարում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, Լիճքում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։
Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։
Կարծիքներ