Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ժամը 09:45-ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Ավելի վաղ՝ ժամը 09:08- ին  քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը: Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում էին անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում