Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը
ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտը ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի հետ հրատարակել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն, անգլերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը: Այն հրատարակվել է 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Գիտական հանրույթի ու ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված այս հրատարակությունը Ռուսական ազգագրության թանգարանի ազգագրագետ-նկարիչ Կ. Զ. Քավթարաձեի՝ Շուշի և Թիֆլիս քաղաքների էքսպեդիցիայի նյութերի վերաբերյալ առաջին ուսումնասիրություն-հրատարակությունն է:
Պատկերագիրք-ուսումնասիրությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի գիտական խորհուրդների որոշմամբ:
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է՝ համալրելու արտասահմանյան կարևորագույն գրադարանների ֆոնդերը:
Կարծիքներ