Կարեն Աղամալյանը ճիշտ է համարում տարվա լավագույն մարզիկներին մարզիչների և լրագրողների քվեարկությամբ որոշելու կարգը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ճիշտ է համարում ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգը, ըստ որի տարվա լավագույն 10 մարզիկների ընտրությունը իրականացվում է լրագրողների և մարզիչների քվեարկությամբ:
«Մարզիչները և մարզական լրագրողներն ամենալավն են տեղեկացված մարզիկների ամբողջ տարվա գրանցած արդյունքներից: Երկրպագուները կարող են ինչ-որ տեղ սխալվել, և դա նորմալ է: Հիմա ճիշտ է այն կարգը, որ լավագույն տասնյակը ձևավորում են մարզիչները և լրագրողները: Ճիշտ կլինի, որ հնարավորինս անկողմնակալ լինենք»,- ասաց Աղամալյանը:
Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին:
Կարծիքներ