Առաջին վարժությունից հետո Լիանա Գյուրջյանը 6-րդն է. ծանրամարտի ԵԱ

Առաջին վարժությունից հետո Լիանա Գյուրջյանը 6-րդն է. ծանրամարտի ԵԱ

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային կանայք:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Լիանա Գյուրջյանը: Առաջին վարժությունից հետո մեր մարզուհին 6-րդն է: Նա կարողացել է սանձել նախ 94, ապա 98 կգ կշռող ծանրաձողը: 100 կգ-ը չի ենթարկվել Գյուրջյանին: 2-րդ և 3-րդ տեղերին Լիանան զիջում է 2 կգ, այնպես որ կարող է երկրորդ վարժությունում պայքարել մեդալի և ընդհանուր մրցանակային տեղի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում