Խմբակցության երկու պատգամավորներ ևս հեռանալու են ԱԺ-ից. Սուրեն Սուրենյանց

Խմբակցության երկու պատգամավորներ ևս հեռանալու են ԱԺ-ից. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Մի քանի օր առաջ գրել էի, որ «Պատիվ ունեմ»-ի ինստիտուցիոնալ կազմաքանդումից հետո, սյուրպրիզներ լինելու են նաև «Հայաստան» դաշինքում։

Այսօր Արթուր Ղազինյանը վայր դրեց մանդատը, առաջիկա օրերին սպասեք, որ այս խմբակցության երկու պատգամավորներ ևս հեռանալու են ԱԺ-ից ու այս դաշինքից։ Խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը հանգեցնեցնելու է ԱԺ-ի ինստիտուցիոնալ ճգնաժամին։

Բայց ամեն ինչի մասին` հերթով…»:

Հիշեցնենք, որ«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում պատգամավորական մանդատից հրաժարված Արթուր Ղազինյանին հաջորդում է ՀՅԴ-ական Արգիշտի Գևորգյանը:

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց վերջինիս հետ՝ պարզելու՝ վերցնելու է նա արդյո՞ք մանդատը, սակայն նա նշեց, որ դեռ որոշում չունի.
«Պետք է մտածեմ, քննարկեմ կուսակցությանս հետ, նոր որոշում կկայացնեմ»,-ասաց Գևորգյանը:

Նշենք, որ ցուցակում Արգիշտի Գևորգյանին էլ հաջորդում է Գառնիկ Դանիելյանը, որը կրկին ՀՅԴ անդամ է:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում