Հոգեբանական արգելք այլևս չկա․ Արսենալի դարպասապահը՝ Սիթիին հաղթելու մասին
«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը կիսվել է Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տոնած 11 մետրանոց հարվածաշարում տարած հաղթանակի տպավորություններով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Մենք քրտնաջան աշխատել ենք, ինչպես նախորդ երկու տարիներին։ Բայց մեր բախտը չէր բերում։ Եվ մենք դրանով սահմանափակվեցինք։ Իսկ այսօր ամեն ինչ ստացվեց:
Ի՞նչ է նշանակում այս հաղթանակը մրցաշրջանից առաջ։ Չեմ կարող հստակ ասել։ «Սիթին» մի փոքր հետ է մնացել իր նախամրցաշրջանային գրաֆիկից: Մեզ համար սա հայտարարություն է։ Սա նշան է, որ մենք կարող ենք դուրս գալ և հաղթել «Մանչեսթեր Սիթիին» մեծ խաղերում:
Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի մրցաշրջանը։ Բայց հոգեբանական արգելքը վերացել է։ Այժմ մենք պատրաստ ենք առաջ շարժվել»,- Ռամսդեյլի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Կարծիքներ