Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում Հայաստանում եռակողմ հանդիպումների. Հաջիև

Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում Հայաստանում եռակողմ հանդիպումների. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու որոշումը՝ ասելով, թե սա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են Հայաստանի հետ շփումներից կամ բանակցություններից․

«Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան եռակողմ գործընթացին և Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով տարածաշրջանային խաղաղության օրակարգին, որն անցկացվում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Հաջիևը պնդել է, որ իրենք պատրաստ են առաջիկայում Բրյուսելում եռակողմ հանդիպումներ ունենալ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափերով. «Ադրբեջանական կողմը նաև աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ և երկկողմ երկխոսությանն ու բանակցություններին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում