Կառուցվող դպրոցից գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ
Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում. Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ:
Վարդենիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 11.45-ին, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ դպրոցից գողությունը կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է: Տղամարդը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ