Բեռլինում բանկի վրա հարձակման հետևանքով կան վիրավորներ
Բեռլինում չորս անհայտ անձինք հարձակվել են Karstadt առևտրի կենտրոնի տարածքում գտնվող բանկի մասնաճյուղի վրա: «ՌԻԱ նովոստի»-ին քաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ առնվազն 12 մարդ է վիրավորվել:
Գերմանիայի մայրաքաղաքի փրկարար ծառայության ներկայացուցիչները պարզաբանել են, որ չորս մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկը՝ ծանր վիճակում: Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ հարձակվողների ազգության մասին տվյալներ չկան:
Ներխուժողները փախել են հանցագործության վայրից, նրանց փնտրում են: Արգելափակվել են մետրոյի «Հերմաննպլաց» և «Կարլ-Մարկս-Շտրաս» կայարանները:
«Ոստիկանական գործողությունները շարունակվում են: Խոսքը գնում է կողոպուտի նպատակով հարձակման մասին: Թե արդյոք դա տեղի է ունեցել հենց առևտրի կենտրոնում, թե դրա հարակից հատվածում, դեռ հայտնի չէ: Հայտնի չէ, թե կողոպուտ իրականացնողներին հաջողվել է գումար գողանալ, թե ոչ»,- հայտնել են ոստիկանությունում:
Լրատվական գործակալության զրուցակիցը հրաժարվել է պաշտոնապես հաստատել այն տեղեկատվությունը, որ հարձակվողները օգտագործել են արցունքաբեր գազ:
Կարծիքներ