Ամերիկա մայրցամաքում մոլեգնող փոթորիկները և հեղեղները տասնյակ մարդկանց կյանք են խլել
Ամերիկա մայրցամաքին հզոր փոթորիկներ են պատուհասել: «Գրեյս» փոթորիկը Մեքսիկայում մեծ ավերածություններ է կատարել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 8 մարդ է մահացել, ընդ որում 6-ը՝ մեկ ընտանիքի անդամներ:
Իսկ ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգին հարվածել է «Հենրի» արևադարձային փոթորիկը՝ շարժվելով դեպի Նյու Յորք և Մասաչուսեթս: Ռոդ Այլենդում որոշ ժամանակով փակվել են կամուրջները: Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Թենեսի նահանգում էլ հեղեղների պատճառով առնվազն 21 մարդ է մահացել, 20 հոգի անհետ կորած է: Ջրհեղեղը ծառեր է տապալել, մեքենաներ շրջել: Հարյուրավոր տներ այլևս պիտանի չեն բնակության համար:
Ըստ գիտնականների՝ եղանակային ծայրահեղ պայմաններն ավելի ու ավելի հաճախակի են դառնում գլոբալ տաքացման պատճառով:
Կարծիքներ