Իսրայելում գնահատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի արդյունավետությունը
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ՝ բուստերային դեղաչափը շատ բարձր արդյունավետություն ունի, փոխանցում է Корреспондент պարբերականը:
Ըստ երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ երրորդ պատվաստումն արած 1 միլիոն 100 hազար մարդուց 2790-ն է հիվանդացել կորոնավիրուսով: Դա կազմում է պատվաստվածների 0.2 %-ը: Նրանցից կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել է 187-ը (0.01 %-ը): 88 (0.008 %) մարդու մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել:
Բուստերային դեղաչափ ստանալու համար երկրորդ պատվաստումից պետք է անցնի առնվազն 5 ամիս: Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որ բնակչությանը սկսել է պատվաստել կորոնավիրուսի դեմ պատաստանյութի երրորդ դեղաչափով: Բուստերային դեղաչափ է ստացել 50 տարեկանից բարձր 1 մլն 200 հազար մարդ:
Իսկ աշխարհում ամբողջովին պատվաստված է, այսինքն՝ պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել 4 մլրդ 930 միլիոն մարդ, մոլորակի բնակչության 24.4 տոկոսը:
Կարծիքներ