Էսքան տարիների ընթացքում չհոգնեցի՞ք դատարկ պաթոսից, դրոշ վառելուց ու ամպագոռգոռ լոզունգներից. Գիսանե Պալյան
«Ակամայից Ջահերով երթից լայվեր ընկան աչքիս: Արդյո՞ք որոշ մասնակիցներին չեն բացատրել, որ ուրախ շքերթի չեն գնացել... Մի տեսակ էնպես ուրախ-զվարթ են»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտ, երաժշտագետ Գիսանե Պալյանը՝ անդրադառնալով երեկ կազմակերպված ջահերով երթին:
Մեկ այլ գրառմամբ Պալյանը, խոսելով երթի ընթացքից, նշել է.
«Էսքան տարիների ընթացքում չհոգնեցի՞ք էդ դատարկ պաթոսից, դրոշ վառելուց ու ամպագոռգոռ լոզունգներից»:
Գիսանեն Նաև անդրադարձել է այսօրվա հայտարարություններին ու գրել, որ 30 տարում կարելի էր հզորանալ ու հզորացնել երկիրը, բայց փոխարենը կա այն, ինչ ունենք:
«30 տարի առաջ էր, որ հաղթած երկիր էինք,, Չեք մոռացել, չէ՞...
30 տարվա մեջ կարող էինք էդքան հզորանալ ու հզորացնել մեր երկիրը:
Փոխարենը արեցինք էն, ինչ ունենք:
Վայելում ենք...
Հ.Գ. Զզվում եմ դատարկ պաթոսաբանությունից»:
Կարծիքներ