Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ Ապարանի, Աշոցքի, Սևանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Քաջարանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։
Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում բուք է։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Կարծիքներ