Ճապոնիան մտահոգություն է հայտնում Հոնկոնգի ընտրությունների արդյունքների կապակցությամբ
Ճապոնիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել դեկտեմբերի 19-ին Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի (տարածաշրջանային խորհրդարան) ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյջի Կիհարան։
Երկուշաբթի օրը Յոթնյակի (G7) երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը նաև կոչ է արել Չինաստանին գործել համաձայն չին-բրիտանական համատեղ հռչակագրի և հարգել Հոնկոնգի հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Դեկտեմբերի 19-ին Հոնկոնգի օրենսդիր խորհրդի ընտրություններում, երկուշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, բոլոր տեղերը բաժին են հասել կառավարամետ թեկնածուներին։ Այս ընտրություններն առաջինն են տեղական ընտրական համակարգի բարեփոխումից հետո։ Այժմ դրանց թույլատրվում է մասնակցել միայն «հայրենասեր» թեկնածուներին, ովքեր հավատարիմ են իշխանություններին և վտանգ չեն ներկայացնում ազգային անվտանգությանը։ Նրանց որակավորումը ստուգելու լիազորված է հատուկ հանձնաժողով։
Քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում, առանց խախտումների, բայց ռեկորդային ցածր՝ 30,2 տոկոս մասնակցությամբ և առաջին անգամ առանց դեմոկրատական ընդդիմության թեկնածուների մասնակցության։ Ընտրական բարեփոխումների համաձայն՝ օրենսդիր խորհրդի կազմն ընդլայնվել է՝ 70 անդամից դառնալով 90։ Յոթերորդ գումարման օրենսդիր մարմնի առաջին նիստը նշանակված է հունվարի 12-ին։ Պատգամավորների երդման կարգը նախատեսված է հունվարի 3-ին։
Կարծիքներ