Ծաղկաշատ բնակավայրում շչակ է գործարկվելու

Ծաղկաշատ բնակավայրում շչակ է գործարկվելու

Ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ծաղկաշատ բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք:

ԱԻՆ լրատվականից տեղեկացնում են, որ գործարկվելու է բնակավայրի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում