Ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց.Արեն Մկրտչյան

Ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց.Արեն Մկրտչյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:

Ամբողջովին ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց` համահունչ ժամանակի հրամայականին։ Դպրոցը հագեցած է լինելու լաբորատորիաներով, լիովին նոր գույքով։

Կառավարությունը նոր դպրոցի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 496 մլն դրամ (շուրջ 3 մլն դոլար)։ Այսօր այցելել եմ շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր շինհրապարակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում