Այս թիմն ինձ դրական էմոցիաների մեծ չափաբաժին տվեց․ Գրիգորյան
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզչի հրաժեշտի խոսքը․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին ու ղեկավարությանը։ Այս թիմն ինձ դրական էմոցիաների մեծ չափաբաժին տվեց․ ես մասնակցեցի «Ալաշկերտի» չեմպիոնությանը, մենք միասին լավ ճանապարհ անցանք եվրագավաթներում»,- ասել է նա։
VBET ՀՊԼ 7-րդ տուրի «Նորավանքի» դեմ կայացած խաղն «Ալաշկերտն» այսօր գոլազուրկ ոչ-ոքի էր ավարտել։
Կարծիքներ