Միտիշչիում տղամարդը կրակ է բացել անցորդների ու ոստիկանության ուղղությամբ
Միտիշչիում անհայտ անձը փակվել է առանձնատանը և կրակ է բացել «Ռոսգվարդիա»-ի աշխատակիցների ու անցորդների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դեպքը տեղի է ունեցել Նովըե Վեշկի գյուղի տնակներից մեկում:
Ըստ Mash տելեգրամ-ալիքի՝ զինված տղամարդը տունը պահում է արդեն ավելի քան չորս ժամ:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Տեղում աշխատում են ՆԳՆ-ի, ԱԴԲ-ի ու ճանապարհային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ:
Կարծիքներ