Ձյուն, մառախուղ, փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանի տարածքում․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։
Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարծիքներ