Նա կարծել է, թե Քրիստիանը մահացած է․ Պ․ Շմեյխելը՝ որդու ու Էրիկսենի կնոջ զրույցի մասին

Նա կարծել է, թե Քրիստիանը մահացած է․ Պ․ Շմեյխելը՝ որդու ու Էրիկսենի կնոջ զրույցի մասին

Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը պատմել է իր որդու՝ Կասպերի ու դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի կնոջ՝ Սաբրինա Կվիստ Յենսենի զրույցի մասին։

«Բոլորը տեսան որդուս՝ Կասպերին, որը վազեց Քրիստիանի կնոջ մոտ։ Նա գնաց նրա մոտ, որ ասի՝ Քրիստիանը շնչում է։ Նա իսկապես մտածել է, թե Էրիկսենը մահացել է։ Կասպերը վերադարձավ, որ 100%-ով համոզվի՝ անտեղի ոչինչ չի ասել»,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում Metro-ն։

 

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում