Էրդողանը Բայդենին հայտարարել է` С-400-ի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել

Էրդողանը Բայդենին հայտարարել է` С-400-ի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին հայտնել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում մնում է անփոփոխ։ Ես այդ մասին հայտարարել եմ նախագահին (Ջո Բայդենին)։ Դա վերաբերում է նաև F-35 ծրագրին», – Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Ինչպես հաղորդում 1 գործակալությունը, Էրդողանը ԱՄՆ նախագահին հրավիրել է Թուրքիա։

«Բայդենը նշել է, որ կարող է այցելել Թուրքիա»,- Anadolu-ն մեջբերում է թուրք առաջնորդի խոսքը։

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել։

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017 թվականին C-400-ի շուրջ պայմանագիր են կնքել, թուրքական կողմին ՀՕՊ համալիրների մատակարարումները կատարվել են 2019 թվականին: Գործարքը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել: Վաշինգտոնը պահանջել է դրա դիմաց ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները՝ սպառնալով չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել CAATSA-ի («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին»օրենք) համապատասխան:

Անկարան չի պատրաստվում հրաժարվել C-400-ից։ Ավելին, ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական կողմը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում