ԱԻՆ-ը մեկուսացրել է Վերիշեն գյուղում բռնկված հրդեհը

ԱԻՆ-ը մեկուսացրել է Վերիշեն գյուղում բռնկված հրդեհը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09։07-ին Վերիշեն գյուղ է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 փրկարար-ծառայող։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հրդեհը մեկուսացվել է ժամը 10։25-ին։ Ըստ նախնական տվյալների հրդեհն ընդգրկում է մոտ 50 հա տարածք։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 13:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։22-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում