Թուրքիան պետք է մոռանա ՌԴ-ի տարածքների մասին․ Յուրի Գեմպել
Թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրված այն կանխատեսվող քարտեզը, որում Անկարայի ազդեցության գոտին տարածվում է դեպի ՌԴ հարավ, անհեթեթ է, Անկարան պետք է մոռանա Ռուսաստանի տարածքների մասին երազանքները,-հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելը։
Հիշեցնենք՝ TGRT -ն ցուցադրել էր մի քարտեզ, որտեղ, Stratfor -ի կանխատեսումներով, թուրքական ազդեցության գոտին պիտի տարածվի դեպի ՌԴ հարավ։ Ենթադրաբար 2050 թվականին թուրքական ազդեցության գոտում կհայտնվեն Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, նախկին ԽՍՀՄ-ը, ինչպես նաև ՌԴ-ի հավավային շրջանները՝ Ղրիմը, Կուբանը, Ռոստովը և Հյուսիային Կովկասի հանրապետությունները։
Կարծիքներ