ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը հրավիրվել է Էստոնիա
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ից 22-ը գործուղվել են Տալին՝ Էստոնիայի Հանրապետություն։
Պատվիրակության կազմում են ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը, նույն վարչության համակարգչային համակարգերի և ցանցերի ճարտարագետ Մելինե Դավթյանը:
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES)։ Պատվիրակների կազմում է եղել նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ավագ խորհրդատու Աղասի Եսայանը։
Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և IFES-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում IFES-ը նախաձեռնել է հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց դեպի Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ Էստոնիայի Ազգային ընտրական կոմիտեի և Պետական ընտրական գրասենյակի հետ ընտրական գործընթացների կիբերանվտանգության վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով։
Կարծիքներ