Հայ պատանի բռնցքամարտիկները ռեկորդային ցուցանիշ են գրանցել Եվրոպայի առաջնությունում

Հայ պատանի բռնցքամարտիկները ռեկորդային ցուցանիշ են գրանցել Եվրոպայի առաջնությունում

Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, մեր մարզիկներից Լիաննա Ժամհարյանն արդեն իսկ ապահովել է եզրափակչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզով։

Իսկ ահա Համեստ Աֆրիկյանը 46, և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։

Եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն նաև հետևյալ բռնցքամարտիկները։

46 կգ Գոռ Կարապետյան

48 կգ Սուրեն Կատվալյան

50 կգ Կարեն Զախարյան

54 կգ Արսեն Դարբինյան

60 կգ Արսեն Կարապետյան

63 կգ Ֆելիքս Պապիկյան

66 կգ Վոլոդյա Կիրակոսյան

80 կգ Հրաչ Խաչատրյան

90 կգ Արամ Թումանյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում