Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մայիսին կայցելի Ճապոնիա
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ճապոնիա, որի ընթացքում կհանդիպի կայսր Նարուհիտոյի հետ և բանակցություններ կվարի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը մայիսի 20-ից 23-ը պետական այցով կգտնվի Ճապոնիայում, ճամփորդության ընթացքում նրան կընդունի կայսր Նարուհիտոն, կհանդիպի նաեւ վարչապետ Կիսիդան»,- ասել է նա։
«Հուսով ենք, որ այս այցը կամրապնդի երկկողմ հարաբերությունները»,- հավելել է Հայաշին։
Կարծիքներ