Արվում է ամեն բան, որ տարեցների օրը ոչ միայն լցված լինի տարիքով պայմանավորված անհրաժեշտ վերաբերմունքով , այլև նրանց տաղանդները բացահայտելով. Լիլիթ Ստեփանյան

Արվում է ամեն բան, որ տարեցների օրը ոչ միայն լցված լինի տարիքով պայմանավորված անհրաժեշտ վերաբերմունքով , այլև նրանց տաղանդները բացահայտելով. Լիլիթ  Ստեփանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր այցելել եմ "Առաքելություն Հայաստան" ԲԿ-ի Հրազդանի մասնաճյուղ։ Դեռևս նախորդ տարի պլանավորած այցս օբյեկտիվ պատճառներով հետաձգվեց։ Վերջապես առիթ եղավ նորից հանդիպելու մեր համով-հոտով տատիկ-պապիկների հետ։ Այս կենտրոնի մասին կարելի է շատ խոսել, շեշտելով այն մարդկային հոգատարությունը, որը կենտրոնի յուրաքանչյուր աշխատակից որպես ավտոմատացված վարք ու արժեհամակարգի տարր կրում է իր մեջ։ Արվում է ամեն բան, որ տարեցների օրը ոչ միայն լցված լինի տարիքով պայմանավորված անհրաժեշտ վերաբերմունքով , այլև նրանց տաղանդները բացահայտելով, այդ տարիքում զբաղվածություն ապահովելով և այլն։

Մեզ էլ մնում է երբեք ու ոչ մի պարագայում չանտեսել նրանց, քանի նրանք կան, մենք դեռ նրանց երեխաներն ենք։ Ցավոք ժամանակը դաժան է։ Սիրենք ու հոգատար լինենք ծերերի նկատմամբ։

Բնական Է, որ դատարկ ձեռքով չէի գնացել. մի տարիք է գալիս, երբ ծերերն էլ դառնում են երեխա. սպասում ու կարևորում են, ուրախանում ու հուզվում են, ուզում են ծափերի ու ջերմ խոսքերի արժանանալ։ Բա օրհնանքները )))

Համագործակցելով Առողջապահության նախարարության Anahit Avanesyan հետ կենտրոնին խիստ անհրաժեշտ սարքեր տրամադրեցինք, մյուս ընկերներիս Vazgen Zohrabyan-ի և Edvin Nare Yeghnanyan-ի օգնությամբ նաև կենցաղում անհրաժեշտ պարագաներ հասցրինք կենտրոն։

Դե կենտրոնի տնօրենի մասին հենց կենտրոնի կարգուկանոն է խոսում, մաքրությունն ու ընտանեկան միջավայրի առկայությունը` հաստատում վերը նշվածը։ Օրս շատ հագեցած էր, մեծ էմոցիոնալ ալիքով լեցուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում