«Լեգիան» 15-րդ անգամ դարձավ Լեհաստանի չեմպիոն

«Լեգիան» 15-րդ անգամ դարձավ Լեհաստանի չեմպիոն

Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրից հետո հայտնի դարձավ չեմպիոնի անունը: «Լեգիան» մրցաշարի ավարտից 3 տուր առաջ դարձավ երկրի չեմպիոն: Թիմը 9 միավորի առավելություն ունի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող ակումբի նկատմամբ և փաստորեն արդեն անհասանելի է մրցակիցների համար:

Այսպիսով, Վարշավայի ակումբը դարձավ երկրի չեմպիոն, որը 15-րդն է ակումբի պատմության մեջ: Սա Լեհաստանի առաջնության նոր ռեկորդ է: «Գուրնիկը» և «Ռուխը» չեմպիոն էին դարձել 14-ական անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում