Ուկրաինայի մի շարք շրջանների բնակիչներ այսօր կտարհանվեն ինը հումանիտար միջանցքներով

Ուկրաինայի մի շարք շրջանների բնակիչներ այսօր կտարհանվեն ինը հումանիտար միջանցքներով

Ուկրաինայի իշխանություններն ակնկալում են հինգշաբթի օրը տարհանել խաղաղ բնակիչներին` նախապես  համաձայնեցված 9-ը հումանիտար միջանցքներով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«2022 թվականի ապրիլի 14-ի համար համաձայնեցվել է ինը մարդասիրական միջանցք»,- հինգշաբթի գրել է նա իր Telegram ալիքում։

Վերեշչուկի խոսքով՝ ծրագրվում է Մարիուպոլ, Բերդյանսկ, Տոկմակ և Էներգոդար քաղաքներից բնակիչներին սեփական տրանսպորտով տարհանել դեպի Զապորոժիե։ Նախատեսվում է նաև Դոնեցկի մարզի տարածքում գտնվող Բախմուտ քաղաք (Արտեմովսկ) տեղափոխել Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Պոպասնայա, Ռուբիժնե և Գորնոե գյուղերի բնակիչներին։

Ավելի վաղ Վերեշչուկը հայտնել էր, որ չորեքշաբթի օրը տարհանում չի իրականացվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Չորեքշաբթի ռուսական կողմը մարդասիրական միջանցքներ է բացել Խարկովի և Մարիուպոլի ուղղություններով:

Հիշեցնենք, Ուկրաինայում և Դոնբասում ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի 24-ին ու շարունակվում են մինչ օրս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում