ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սերբիային և Կոսովոյին կոչ է արել նվազեցնել լարվածությունը
ՆԱՏՕ-ն կոչ է անում Սերբիային և Կոսովոյին թուլացնել լարվածությունը, քանի որ դրանք սրվում են: Այս մասին չորեքշաբթի օրը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Կարևոր է, որ լարվածության մակարդակը նվազի, ուստի մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ էսկալացիոն գործողություններից և հռետորաբանությունից: Միակ ճանապարհը ԵՄ միջնորդությամբ երկխոսությունն է, որին աջակցում է ՆԱՏՕ-ն»,- ասել է նա:
Կարծիքներ