Արբանյակային լուսանկարները ներկայացրել են ռուսական զորքի գրաված Իզյում քաղաքում ավերածության ծավալը (լուսանկարներ)

Արբանյակային լուսանկարները ներկայացրել են ռուսական զորքի գրաված Իզյում քաղաքում ավերածության ծավալը (լուսանկարներ)

CNN-ը հրապարակել է Maxar Technologies ընկերության արբանյակիան լուսանկարները, որոնք թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացնում են ուկրաինական Իզյում քաղաքում ավերածությունների ծավալը:

Դատելով լուսանկարներից՝ քաղաքի մեծ մասն ավերված է: Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն երեկ հայտնել է, որ Իզյումն ամբողջովին անցել է ռուսական զորքի վերահսկողության տակ:



Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում