Ֆրանսիայում տեղի է ունեցել Ալեն Դելոնի հուղարկավորությունը

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ալեն Դելոնի հուղարկավորությունը

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հուղարկավորությունը տեղի է ունեցել Օռլեանի մոտ գտնվող Սուլս կոմունայում գտնվող նրա կալվածքում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Արարողությանը մասնակցել են արտիստի երեք երեխաներն ու մտերիմները։ Իր կենդանության օրոք Դելոնը պահանջել է «մեծ հուղարկավորություն» չկազմակերպել և սահմանափակվել իր մերձավոր շրջապատի ներկայությամբ։ Դերասանի մարմինն ամփոփվել է այն մատուռում, որը նա կառուցել է իր ամրոցի տարածքում։

Նշվում է, որ դերասանի երկրպագուները ծաղիկներ են բերել կալվածքի ցանկապատի մոտ և նրա հիշատակին երգել Paroles...Paroles երգը։

Դելոնի 35 շները նույնպես թաղված են Դելոնի կալվածքում։ Դերասանն ավելի վաղ ցանկություն էր հայտնել, որ իր բելգիական հովվաշանը՝ Լուբոյին, էվթանազիայի ենթարկեն և թաղեն իր հետ: Հասարակական բողոքից հետո բարեկամները որոշել են նման բան չանել։

Ալեն Դելոնը մահացել էր օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։ Դելոնը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնք, ընդհանուր առմամբ, դիտել է 135 միլիոն հեռուստադիտող։ Նա Ֆրանսիայի ամենաբարձր եկամուտ ունեցող դերասաններից էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում