Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:

Մինչ այդ,  ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն էին առավոտյան արտակարգ հանդիպում անցկացրել՝ քննարկելու համատեղ գործողությունները՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ ռազմական գործողության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի քարտուղար Լլոյդ Օսթինը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին ՆԱՏՕ-ի համակարգված արձագանքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում