Սանոսյանը մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Դատոն քաղաքում, մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին:
Տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։ Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը:
Կարծիքներ