Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ Շուշան Ստեփանյան

Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր ՝ զինվորագրման և շփման գիծ մեկնելու խնդրանքով․ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Արցախի նախագահի խոսակը հայտնում է.
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում