Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մաքսային հարցերով համատեղ հանձնաժողով են ստեղծել

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մաքսային հարցերով համատեղ հանձնաժողով են ստեղծել

Մաքսային հարցերով եռակողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, հանդիպման նպատակը առևտրի, տարանցիկ ներուժի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման աջակցությունն ու այդ հարցով քննարկումն է:

Հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային մարմինների իրավական գործունեությանն առնչվող, ինչպես նաև սահմանային անցակետերում համագործակցության ուժեղացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան-Վրաստան միջանցքին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն վերաբերող հարցեր:

Կողմերն ընդգծել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մաքսային մարմինների միջև եռակողմ հանձնաժողովի ստեղծման կարևորությունը և պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը՝ օպերատիվ կապն ապահովելու նպատակով:

Հանդիպման ավարտին արձանագրություն է ստորագրվել մաքսային մարմինների ղեկավարների կողմից մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում