Ջուլիա Ռոբերթսին քվանտային ֆիզիկայի օգնությամբ են համոզել նկարահանվել «Ընկերները» սերիալում

Ջուլիա Ռոբերթսին քվանտային ֆիզիկայի օգնությամբ են համոզել նկարահանվել «Ընկերները» սերիալում

«Ընկերները» սերիալի աստղ Մեթյու Փերին քվանտային ֆիզիկայի օգնությամբ Ջուլիա Ռոբերթսին համոզել է նկարահանվել նախագծում։ Այս մասին սցենարիստները հայտնել են The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում։

Շոուի հեղինակներից մեկը՝ Մարթա Քաուֆմանը, հիշել է, որ ամբողջ թիմի համար իսկական շոկ էր, որ Ռոբերտսը համաձայնել է մասնակցել «Ընկերները» սերիալի նկարահանմանը։ Նրա գործընկերը՝ Քեւին Բրայթը, պարզաբանել է, որ արտիստին համոզել է հենց Փերին։  

«Մեթյուն նրան խնդրեց մասնակցել շոուին։ Նա պատասպանեց. «Ինձ համար քվանտային ֆիզիկայի թեմայով հոդված գրիր, եւ ես կանեմ դա»։ Որքանով հասկանում եմ, նա գրեց նյութն ու հաջորդ օրը ֆաքսով ուղարկեց Ռոբերթսին»,- պատմել է Բրայթը։

«Ընկերները» սերիալի պրոդյուսեր Ալեքսա Յունգեն նշել է, որ Ռոբերստը լրջորեն հետաքրքրված էր Փերիով։ Նրա խոսքով՝ դերասանուհին զուգընկերոջ հետ սիրախաղ է սկսել ֆաքսով եւ նրան հաղորդագրություն ուղարկել՝ հարցնելով. «Ինչո՞ւ ես քեզ հետ պետք է հանդիպման գնամ»։ Սերիալի բոլոր սցենարիստներն արտիստին օգնում էին պատասխաններ մտածել։

«Ընկերներն» ամերիկյան կատակերգական սերիալ է վեց ընկերների կյանքի մասին։ Նախագիծը ճանաչվել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ լավագույններից մեկն իր ժանրում եւ «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» 6 մրցանակի արժանացել։ Առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 1994թ.-ի սեպտեմբերի 22-ին։ 2020թ․-ի նոյեմբերին Փերին հայտնել է, որ 2021թ․-ի մարտին հանդիսատեսը կարող է դիտել շոուի նոր, հատուկ թողարկումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում