Մահացել է բրիտանական «The Animals» խմբի կիթառահարը
77 տարեկանում մահացել է բրիտանացի երաժիշտ, «The Animals» ռոք խմբի կիթառահար Հիլթոն Վալենթայնը, հայտնում է ABKCO Music & Records ձայնագրման ընկերությունը։
«Խորին ցավակցություն ենք հայտնում Հիլթոն Վալենթայնի ընտանիքն ու ընկերներին․ նա այսօր առավոտյան 77 տարեկանում հեռացել է կյանքից։ Վալենթայնը՝ «The Animals»-ի հիմնադիրներից ու օրիգինալ կազմի անդամներից մեկը, նորարար կիթառահար էր, որն ազդել է վերջին տասնյամյակների ռեք-ն-ռոլի վրա»,- ասված է ընկերության Twitter-ի էջում։
Վալենթայնը խմբին, որը հետագայում ստացավ «The Animals» անունը, միացել է 1960-ականներ սկզբին։ Կոլեկտիվին հայտնիություն են բերել այնպիսի հիթեր, ինչպիսիք են «The House of the Rising Sun», «Good Times, Don't Let Me Be Misunderstood», «Bring It On Home to Me», «It's My Life», «We Gotta Get Out Of This Place» եւ այլն։ Մի քանի տարի անց՝ 1966թ․-ին, խումբը փլուզվել է երաժշտական նախընտրությունների տարբերության եւ ներքին տարաձայնությունների պատճառով։ Փլուզումից հետո խումբը մի քանի անգամ վերամիավորվել է։ Վալենթայնը մասնակցել է նաեւ դրանց՝ զուգահեռ զբաղվելով անհատական կարիերայով։
Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»
Կարծիքներ