Բրազիլիան տարհանել է դեսպանատունը Դամասկոսում

Բրազիլիան տարհանել է դեսպանատունը Դամասկոսում

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից երկրի դեսպանատան տարհանման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է UOL պորտալը։

«Պլանալտո» կառավարական պալատը կարգադրել է Դամասկոսում երկրի դեսպանատունը տարհանել»,- հայտնում է պորտալը։

Պորտալի տվյալներով՝ տարհանման շրջանակում, որին մասնակցելու է ՄԱԿ-ը, դեսպանատան աշխատակիցները կուղարկվեն Լիբանան։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ դեսպանատանը կմնա մեկ տեղական պաշտոնյա։Բրազիլական G1-ը ևս գրում է, որ Դամասկոսում Բրազիլիայի դեսպանատունը տեխնիկապես բաց կմնա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում