Էրդողանը հանդես է եկել Սիրիայի ամբողջականության օգտին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը խստորեն հետևում է միջազգային նորմերին և տեսակետ չունի Սիրիայի տարածքի վերաբերյալ, սակայն չի հանդուրժի այնտեղ ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացումը։
«Թուրքիան խստորեն պահպանել է միջազգային իրավունքի պահանջները սիրիական հակամարտության հենց սկզբից: Մենք կողմ ենք եղել Սիրիայում ազատությանը, երկխոսությանը, արդարությանը և անհապաղ խաղաղությանը:
Չնայած սիրիական պետական վարչակարգի թշնամական վերաբերմունքին, մենք պաշտպանել ենք սկզբունքը. Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնական կառուցվածքի վերաբերյալ մենք տեսակետներ չունենք, բայց մենք չենք հանդուրժի այնտեղ Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղերի ակտիվացումը։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Թուրքիայի կառավարության նիստից հետո ասել է Էրդողանը:Նա նշել է՝ սիրիացիներն արդեն սկսել են Թուրքիայից վերադառնալ իրենց հայրենիք, և այդ գործընթացը կշարունակվի:
Կարծիքներ