Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները

Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները

Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի «Ծովային փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժությունները: Այդ մասին հաղորդում Է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:

«Մարտական պատրաստության ծովային զինափորձարաններում անցկացվող վարժանքների գործնական փուլերի ընթացքում երկու երկրների նավերը կատարելագործել են նավերի հակաականային պաշտպանության առաջադրանքները՝ հրետակոծելով լողացող ականների մակետները: Պայմանական հակառակորդի նավերի ոչնչացման Էպիզոդում ռուսաստանցի եւ չինացի նավաստիները հրետակոծել են ծովային քարշակվող թիրախ-վահանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հակաօդային պաշտպանության վարժանքների շրջանակներում նավերի ջոկատները հակազդել են Արեւելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության բանակի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներին եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի ուղղաթիռներին:

Ռուսաստանի եւ Չինաստանի նավաստիները կատարելագործել են համատեղ տակտիկական մանեւրումը եւ կապի կազմակերպումը: «Ծովային փոխգործակցություն-2021» զորավարժությունների ավարտական փուլում Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը հականավային ավիացիայի ինքնաթիռների օգնությամբ միասին գտել եւ շրջափակել են «հակառակորդի» սուզանավը: Ընդամենը վարժանքների ընթացքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նավաստիները կատարել են 20-ից ավելի տարբեր մարտական վարժություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում