Հակոբ Արշակյանը ղեկավարելու է մեկ միջխորհրդարանական հանձնաժողով և բարեկամական 2 խմբեր

Հակոբ Արշակյանը ղեկավարելու է մեկ միջխորհրդարանական հանձնաժողով և բարեկամական 2 խմբեր

Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ղեկավարելու է մեկ միջխորհրդարանական հանձնաժողով և բարեկամական 2 խմբեր։

«ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ․

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:

ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություննեը զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»,- գրել է Արշակյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում