Թրյուդոն հայտնել է Կանադայի պաշտպանության նորանշանակ նախարարի անունը
Անիտա Անանդը նշանակվել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար։ Այս մասին ասված է վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության տարածած փաստաթղթերում:
Անանդը ծնվել է 1967 թվականին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է հանրային աշխատանքների և գնումների նախարարի պաշտոնը։ Անանդը կդառնա Կանադայի պատմության մեջ երկրորդ կին պաշտպանության նախարարը Կիմ Քեմփբելից հետո, որը գերատեսչությունը գլխավորել է 1993 թվականին:
Կարծիքներ