Վայոց ձորում մեքենան սահել, հայտնվել է ճամփեզրին

Վայոց ձորում մեքենան սահել, հայտնվել է ճամփեզրին

Մայիսի 29-ին՝ ժամը 12։27-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արիջա» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել ճամփեզրին:

Առկա է եղել կողաշրջման վտանգ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարներն ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Շ․, 4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում