Երկարաձգվել է 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ընդունման ժամկետը
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է: Այն տևելու է մինչև հունիսի 5-ը:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է.
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6)ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում:
Անհատական ծածկագիրը ոչ մի կերպ չգտնելու պարագայում դիմել՝ նշելով միավորը՝ հետագայում այն ճշգրտելու պայմանով:
Վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստորև.
1.«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ՝ 060 710212/
2.«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/
3.«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ.՝ 077 230277/
4.«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], [email protected], հեռ.՝ 095 171415
5.Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:
Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:
Կարծիքներ