Ավստրալիայում օրենք են ընդունել, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանց

Ավստրալիայում օրենք են ընդունել, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանց

Ավստրալիայում օրենք է ընդունվել, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց օգտվել սոցցանցերից: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նոր օրենքը «աշխարհում առաջատար» է դարձել, քանի որ սոցցանցերի օգտատերերի համար նվազագույն տարիք է սահմանում:

«Այն կարևոր փոփոխություններ է մտցնում համացանցում անվտանգությունը կարգավորող օրենսդրության մեջ և միտված է ավելի լավ պաշտպանել երիտասարդ ավստրալացիներին նրանց զարգացման կարևոր ժամանակաշրջաններում», - ասվում է Ալբանեզեի հայտարարության մեջ:

Օրենքը տեխնոլոգիական ընկերություններին և սոցցանցերի ադմինիստրացիաներին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել 16 տարեկանից ցածր օգտատերերի գրանցումը բացառելու համար։ Պահանջների խախտումը լուրջ հետևանքներ կունենա. թվային հարթակների համար տուգանքները կարող են հասնել 49,5 մլն ավստրալական դոլարի (ավելի քան 32 մլն դոլար)։

Նոր կանոնը գործում է այնպիսի հայտնի հարթակների համար, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը և X-ը (նախկինում՝ Twitter)։ Բացառություն է արվել Google Classroom-ի, YouTube-ի, մեսենջերների և առցանց խաղերի համար, որոնք հասանելի են մնում երեխաներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում