Հայաստանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանն ունի 7 մասնակից
Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստ կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցի 7 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Մամիկոն Ղարիբյան, Մանուէլ Պետրոսյան և Շանթ Սարգսյան:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն կմեկնարկի մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 26-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը՝ 15 հազար և երրորդը՝ 10 հազար եվրո:
Կարծիքներ