«Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ստացված զանգերի 63,1%-ը  ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով․ ԱՆ

«Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ստացված զանգերի 63,1%-ը  ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով․ ԱՆ

Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից։

«Մինչ օրս ստացված զանգերի 63,1%-ը  ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով: Այս հանգամանքը խրախուսում է թեժ գծի խորհրդատուներին` նոր եռանդ և ուժ ներդնելու ծառայության որակը բարձրացնելու և հասարակության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու: 

Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան, նրանք օգնում են վերանայել Ձեր վարքագիծը և խրախուսում են դադարեցնել ծխելը: 
Խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում